Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները և մրցաշարային ցանցը մինչև եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 27-ին Նիոնում (Շվեյցարիա) տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Դրա արդյունքներով հայտնի դարձան փլեյ-օֆֆի զույգերը և մրցաշարի հետագա ցանցը մինչև եզրափակիչ։
Յուրաքանչյուր թիմ ուներ երկու հնարավոր մրցակից՝ ելնելով լիգայի փուլում զբաղեցրած դիրքից։ Փլեյ-օֆֆի անցումային հանդիպումներին մասնակցած ակումբները դուրս եկան այն թիմերի դեմ, որոնք անմիջապես անցել էին 1/8 եզրափակիչ՝ զբաղեցնելով տեղ լիգայի փուլի լավագույն ութնյակում։
Վիճակահանության արդյունքում ձևավորվել են 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը․
Ստրասբուր — Ռիեկա
Ռակուվ — Ֆիորենտինա
ԱԵԿ Աթենք — Ցելե
Սպարտա Պրահա — ԱԶ Ալկմար
Ռայո Վալյեկանո — Սամսունսպոր
Շախտյոր Դոնեցկ — Լեխ Պոզնան
Մայնց — Սիգմա
ԱԵԿ Լառնակա — Քրիստալ Փելաս
1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 19-ին։
Արարողության ընթացքում որոշվեց նաև մրցաշարի հետագա ցանցը՝ քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի հնարավոր զույգերը։ Այսպիսով, մասնակիցներն արդեն գիտեն իրենց հավանական մրցակիցներին հաջորդ փուլերում՝ 1/8 եզրափակչում հաջող հանդես գալու դեպքում։

2025/26 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Լայպցիգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0