Ձյուդոյի Եվրոպայի 2025 թվականի առաջնության երկրորդ օրվա արդյունքները
Ապրիլի 24-ին Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում տեղի ունեցավ 2025թ. Եվրոպայի Ձյուդոյի առաջնության երկրորդ օրը: Երկրորդ օրը մրցաշարում խաղարկվեցին մեդալներ տղամարդկանց 73 կգ քաշային կարգում, ինչպես նաև կանանց 57 և 63 կգ քաշային կարգերում:
Հայաստանի հավաքականի կազմում երկրորդ օրը հանդես եկավ Արտակ Թորոսյանը (73 կգ), ով առաջին դիմակայությունում զիջեց իտալացի Ջովանի Էսպոզիտոյին:
Եվրոպայի 2025թ. Ձյուդոյի առաջնության երկրորդ օրվա արդյունքները:
Տղամարդիկ
73 կգ:
Դանիլ Լավրենտև (Ռուսաստան)
Մանուել Լոմբարդո (Իտալիա)
Ռաշիդ Մամմադալիև (Ադրբեջան) և Ժոան-Բենժամին Գաբա (Ֆրանսիա)
Կանայք
57 կգ:
Սեյդջա Բալլհաուս (Գերմանիա)
Եթերի Լիպարտելիանի (Վրաստան)
Մարտա Ֆավազ (Ֆրանսիա) և Վերոնիկա Տոնիոլո (Իտալիա)
63 կգ:
Ռենատա Զաչովա (Չեխիա)
Կլարիս Ագբեգնենու (Ֆրանսիա)
Կառլոտա Ավանզատո (Իտալիա) և Ժոան վան Լիսհաուտ (Նիդերլանդներ)
Ապրիլի 25-ին մրցաշարում կխաղարկվեն մեդալներ տղամարդկանց 81 և 90 կգ քաշային կարգերում, ինչպես նաև կանանց 70 կգ քաշային կարգում:
Երկրորդ օրվա արդյունքներով մեդալային հաշվարկում շարունակում է առաջնորդել Ֆրանսիան՝ 2 ոսկի, 1 արծաթ և 4 բրոնզ: Երկրորդ տեղում է Ռուսաստանը՝ 1 ոսկի և 2 արծաթ: Վրաստանը երրորդ տեղում է՝ 1 ոսկի և 1 արծաթ: Գնալով մեկ ոսկի ունեն նաև Կոսովոն, Գերմանիան և Չեխիան:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0