Երևանում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը (B դիվիզիոն):
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 11-ից 20-ը Երևանում կայացավ մինչև 20 տարեկանների Եվրոպայի բասկետբոլի առաջնությունը B դիվիզիոնում։
Չեմպիոն դարձավ Լատվիայի հավաքականը, որը եզրափակչում վստահ հաղթեց Խորվաթիային՝ 74:64։ Բրոնզե մեդալներին արժանացավ Թուրքիայի թիմը։
Ըստ արդյունքների՝ Լատվիան, Խորվաթիան և Թուրքիան բարձրացան Դիվիզիոն A և հաջորդ տարի կխաղան բարձրագույն խմբում։
Նրանց փոխարեն երկրորդ դիվիզիոնում կհայտնվեն Իսլանդիան, Ֆինլանդիան և Ուկրաինան, որոնք դուրս մնացին էլիտար խմբից։
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց 21 թիմերից 16-րդ հորիզոնականում։ Սա ավելի լավ արդյունք է, քան 2024 թվականին գրանցած 19-րդ տեղը։ 7 խաղերից հայերը հաղթել են մեկում՝ Էստոնիայի դեմ։
Սակայն Հայաստանի բասկետբոլիստներն անցկացրել են մի քանի շատ լարված խաղեր, որոնցում պարտվել են ընդամենը 1-2 միավորով։
Հայաստանի արդյունքները՝
-
Հայաստան — Լատվիա 45:97
-
Հայաստան — Չեռնոգորիա 65:81
-
Հայաստան — Իռլանդիա 71:77
-
Հայաստան — Էստոնիա 61:58
-
Հայաստան — Պորտուգալիա 65:76
-
Հայաստան — Դանիա 92:93
-
Հայաստան — Ավստրիա 80:82
Մրցաշարը բարձր կազմակերպական մակարդակով անցկացվեց և հետաքրքրություն առաջացրեց հայ երկրպագուների շրջանում, թեև տան տերերը համեստ արդյունքներ գրանցեցին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0