SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Իսպանիան՝ Եվրո-2026 ֆուտզալի հաղթող


Իսպանիան՝ Եվրո-2026 ֆուտզալի հաղթող
Ֆուտբոլ 💬 Comment

Իսպանիայի հավաքականը վերադարձավ Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնի գահին՝ Եվրո-2026-ի եզրափակչում հաղթելով գործող չեմպիոն Պորտուգալիային։ Եզրափակիչ հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 5:3 հաշվով։

Այսպիսով, Իսպանիան ընդհատեց Պորտուգալիայի հեգեմոնիան, որը հաղթել էր Եվրոպայի նախորդ երկու առաջնությունները անընդմեջ, և դարձավ մայրցամաքի 8-ակի չեմպիոն։ Վերջին անգամ «Կարմիր ֆուրիան» Եվրոպայի ոսկին նվաճել էր տասը տարի առաջ՝ 2016 թվականին։

Եզրափակչի գլխավոր հերոսը դարձավ Անտոնիո Պերեսը, որը ձևակերպեց հեթ-տրիկ և իր անունը գրեց եվրոպական ֆուտզալի պատմության մեջ։ Նրա ֆենոմենալ խաղը դարձավ Իսպանիայի հաղթանակի գլխավոր բանալին դրամատիկ հանդիպման մեջ, որի լարվածությունն ու սցենարը արդեն համեմատվում են ութ տարի առաջ տեղի ունեցած լեգենդար եզրափակչի հետ, երբ նույն փուլում Պորտուգալիան գահընկեց արեց Իսպանիային։

Չնայած պարտությանը՝ պորտուգալացիները ցուցադրեցին չեմպիոնական բնավորություն։ Հանդիպման ընթացքում նրանք երկու անգամ զիջում էին հաշվում (0:2 և 2:3), սակայն ամեն անգամ կարողանում էին վերադառնալ խաղ։ Այս անգամ, սակայն, կանգնեցնել Իսպանիային չհաջողվեց․ ավարտվեց ոչ միայն ութամյա տիտղոսային դարաշրջանը, այլև եզրափակիչ խաղերում գրանցված տպավորիչ 16 անընդմեջ հաղթանակների շարքը (20՝ հաշվի առնելով ընտրական փուլը)։

Եզրափակիչ սուլիչից հետո տեղի ունեցավ այն, ինչ ֆուտզալի Եվրոպան չէր տեսել արդեն տասը տարի․ Իսպանիան կրկին տոնում է հաղթանակը գավաթով։ Այժմ իսպանացիների հավաքածուում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսներն են՝ 1996, 2001, 2005, 2007, 2010, 2012, 2016 և 2026 թվականներին։

Մրցաշարի արդյունքներով Անտոնիո Պերեսը ճանաչվեց Եվրո-2026-ի լավագույն ֆուտբոլիստ։

Spain futsal

Մրցաշարի բրոնզե մեդալը՝ Խորվաթիային

Երրորդ տեղի համար խաղում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային 11-մետրանոց հարվածաշարով՝ 5:5 (6:5՝ պենալտիներով)։

Հիշեցնենք, որ հենց Խորվաթիային էր պարտվել Հայաստանի հավաքականը մրցաշարի քառորդ եզրափակչում։

Եվ այո — Ռուբեն Նազարեթյանի «անեծքը» կրկին գործեց։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։