«Ինտեր»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից․ «Բուդյո/Գլիմտ», «Նյուքասլ» և «Բայեր»՝ 1/8 եզրափակչում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 24-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները։ Երեկոյի գլխավոր անակնկալը Միլանի «Ինտեր»-ի դուրս մնալն էր, որը երկու խաղերի արդյունքում պարտվեց նորվեգական «Բուդյո/Գլիմտ»-ին։
«Ինտեր» — «Բուդյո/Գլիմտ» — 1:2 (առաջին խաղ՝ 1:3)
«Ինտեր»-ը չկարողացավ ռևանշ վերցնել նաև «Սան Սիրո»-ում և ընդհանուր հաշվով պարտվեց 2:5 հաշվով։
«Բուդյո/Գլիմտ»-ը պատմական արդյունք գրանցեց՝ առաջին անգամ հասնելով 1/8 եզրափակիչ։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չեկավ։
1/8 եզրափակչում «Բուդյո/Գլիմտ»-ը կհանդիպի «Սպորտինգ»-ի կամ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ։
«Բայեր» — «Օլիմպիակոս» — 0:0 (առաջին խաղ՝ 2:0)
«Բայեր 04»-ը պահպանեց առավելությունը և անցավ հաջորդ փուլ։
Հաջորդ փուլում գերմանական ակումբը կհանդիպի «Բավարիա»-ի կամ «Արսենալ»-ի հետ։
«Նյուքասլ» — «Ղարաբաղ» — 3:2
«Նյուքասլ Յունայթեդ»-ը հաղթեց «Ղարաբաղ»-ին և 1/8 եզրափակչում կմրցի «Բարսելոնա»-ի կամ «Չելսի»-ի հետ։
«Աթլետիկո»-ն նույնպես 1/8 եզրափակչում է
«Աթլետիկո Մադրիդ»-ը հաղթեց «Բրյուգե»-ին և ապահովեց իր տեղը հաջորդ փուլում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0