«Ինտերը» Մխիթարյանի հնարավոր փոխարինողին է ձեռք բերել՝ Պետար Սուչիչին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» կենտրոնական գոտին ուժեղացրել է՝ ստորագրելով 21-ամյա Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Պետար Սուչիչի հետ։ Տրանսֆերի գումարը զագրեբյան «Դինամոյից» կազմել է 14 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սուչիչը անցկացրել է կարիերայի լավագույն տարին՝ 31 խաղում խփելով 7 գոլ, այդ թվում՝ երկուսը Չեմպիոնների լիգայում։ Նա նաև նորամուտը նշել է Խորվաթիայի ազգային հավաքականում և գոլ խփել Ազգերի լիգայում։
Բազմաֆունկցիոնալ կիսապաշտպանը, որը փայլում է տեխնիկայով և դաշտը լավ տեսնելու ունակությամբ, դիտարկվում է որպես Հենրիխ Մխիթարյանի կամ Հաքան Չալհանօղլուի հնարավոր փոխարինող։ Սուչիչը դարձավ «Ինտերի» պատմության ութերորդ խորվաթ ֆուտբոլիստը՝ շարունակելով Կովաչիչի և Բրոզովիչի ուղին։
Ֆուտբոլիստի հարազատ եղբայրը՝ Լուկա Սուչիչը, հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0