Ինտերը կամային հաղթանակ տարավ Ուրավա Ռեդսի նկատմամբ Աշխարհի ակումբային առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2:1 հաշվով հաղթեց Ճապոնիայի «Ուրավա Ռեդսին»։
Խաղի առանցքային դրվագը դարձավ «ներաձուրիների» ավագ Լաուտարո Մարտինեսի տպավորիչ գոլը՝ 77-րդ րոպեին կատարած հարվածով՝ հարվածելով մեջքով դեպի դարպասը։ Հաղթական գնդակը խփեց արգենտինացի հրաշամանուկ Վալենտին Կարբոնին՝ 92-րդ րոպեին։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտավ խաղ՝ սկսելով երկրորդ խաղակեսը և զգալի ներդրում ունեցավ թիմի հաջողության մեջ։ SofaScore հարթակի գնահատմամբ՝ նա ստացել է 7.6 միավոր. նրա ակտիվում են 3 բանալի փոխանցում, 3 հաղթած մենամարտ, հաջող դրիբլինգ և մեկ հարված դարպասին։ Հենրիխը ուներ լավ հնարավորություն գոլ խփելու, սակայն ձախ ոտքով հարվածեց վրիպելով նպաստավոր դիրքից։
Խմբի վերջին տուրում՝ հունիսի 26-ին, «Ինտերը» կմրցի արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ։ Երկու տուրից հետո միլանցիները 4 միավորով գլխավորում են E խումբը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0