«Ինտերը» հաղթեց «Լեչեին», Մխիթարյանը առանցքային դեր ուներ կիսապաշտպանությունում
Photo by MB Media/Getty Image
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միլանի «Ինտերը» Սերիա A-ի 16-րդ տուրի հետաձգված խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Լեչեին» և մեծացրեց իր առավելությունը «Նապոլիի» նկատմամբ մինչև վեց միավոր։ Նեապոլիտանցիներն իրենց հերթին այսօր ոչ-ոքի խաղացին «Պարմայի» հետ՝ 0:0։ Արդեն վաղը «Միլանը» կարող է կրճատել հետ մնացորդը «Ինտերից» մինչև երեք միավոր՝ «Կոմոյի» նկատմամբ հաղթանակի դեպքում, որը գլխավորում է Սեսկ Ֆաբրեգասը։
Խաղի միակ գոլը գրանցվեց 78-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 72 րոպե։ Այնուհետև նա փոխարինվեց Լաուտարո Մարտինեսով, երբ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն փոխեց խաղի սխեման՝ դաշտ դուրս բերելով երրորդ հարձակվողին։
Մխիթարյանը արդյունավետ օգտագործեց իր խաղաժամանակը՝ ակտիվ մասնակցելով գրոհների կառուցմանը և վերահսկելով թիմի խաղը կենտրոնում։ Վերջին հանդիպումներում հայ ֆուտբոլիստը ցուցադրում է լավ մարզավիճակ և կայուն խաղ։
Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Լեչեի» դեմ խաղում
Խաղացած րոպեներ՝ 72
Հարվածներ՝ 6
Սպասվող գոլեր (xG)՝ 0,16
Ճշգրիտ փոխանցումներ՝ 43 (88%)
Բանալին փոխանցումներ՝ 1
Վաստակած խախտումներ՝ 1
Գնդակի կորուստներ՝ 15
Մաքրումներ՝ 1
Գնդակի վերադարձներ՝ 8
Հաղթած մենամարտեր՝ 2՝ 6-ից
Խախտումներ՝ 1
SofaScore գնահատական՝ 7,1
Իտալական լրատվամիջոցների գնահատականները Մխիթարյանի խաղին
Eurosport (6)
«Նապոլիի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով՝ նա հաղորդեց թիմին թափ, սակայն այսօր սկզբում դժվարություններ ուներ։ Հետագայում ակտիվացավ և փորձեց փոխել խաղի տեմպը, սակայն դա հաջողվում էր միայն դրվագաբար։
90min (6)
Կենտրոնում ամենաակտիվ խաղացողը, սակայն նրա գործողությունները հաճախ անճշգրիտ էին։
Leggo (6,5)
Առաջին խաղակեսում ամենաակտիվն էր, կատարեց երեք հարված դարպասին։ Երկրորդ խաղակեսում պահպանեց նույն տեմպն ու տրամադրվածությունը։
L’Interista (5,5)
Տակտիկապես գրագետ է, սակայն միշտ չէ, որ փորձում է իրացնել հարձակողական հնարավորությունները։
FCInterNews (6)
Աշխատանքի ծավալով և տակտիկական հավասարակշռությամբ աչքի ընկնողներից մեկն էր։ Լավ վերահսկում էր կենտրոնը և օգտագործում տարածությունները արագ գրոհների համար, սակայն երբեմն վստահություն էր պակասում եզրափակման և ստանդարտների ժամանակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1