«Ինտերը» չկարողացավ հաղթել «Պարմային» արտագնա խաղում. Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Photo by Mattia Ozbot - Inter/Inter via Getty Images
Միլանի «Ինտերը» կալչոյի լավագույն ավանդույթներով չկարողացավ պահել հաղթանակը արտագնա խաղում «Պարմայի» դեմ: Սերիա A-ի 31-րդ տուրի հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ Չնայած միավորների կորստին՝ «ներաձուրիները» շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով՝ շնորհիվ Մարկուս Թյուրամի և Ֆեդերիկո Դիմարկոյի գոլերի։ Սակայն ընդմիջումից հետո «Պարման» հավասարեցրեց հաշիվը՝ Սայմոն Օնդրեյկայի և Ադրիան Բերնաբեի ջանքերով։
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները և կատարեց գոլային փոխանցում Թյուրամին։
Մխիթարյանի վիճակագրությունը խաղում․
Դաշտում անցկացրած րոպեներ՝ 90+
Ճշգրիտ փոխանցումներ՝ 58 (89%)
Բանալի փոխանցումներ՝ 4
Ֆլանքային փոխանցումներ՝ 3/4
Երկար փոխանցումներ՝ 4/4
Ստեղծած գոլային պահեր՝ 1
Հաղթած մենամարտեր՝ 1/4
Հաղթած օդային մենամարտեր՝ 2/2
Գնդակի կորուստներ՝ 10
Մաքրումներ՝ 2
SofaScore գնահատական՝ 7.8
Իտալական մամուլի գնահատականները Մխիթարյանի խաղին «Պարմայի» դեմ․
FcInterNews (6.5) – Հիանալի առաջին խաղակես՝ նա ամենուր է, հեշտությամբ անցնում է գծերի միջև և խուճապ է տարածում «Պարմայի» շարքերում։ Կեյտան չի կարողանում նրան պահել, իսկ Էռնանին և Վալերին նույնպես չեն կարողանում կանգնեցնել։ Մխիթարյանը առաջ է մղվում, ստիպելով մրցակցի պաշտպաններին առաջ գալ, և հենց նա է կատարում գոլային փոխանցումը Թյուրամին։ Երկրորդ խաղակեսում փորձում է թիմին ուղղորդել իր փորձով, սակայն առանց զգալի արդյունքի։
Calciomercato (5) – Վերջին կես ժամին կարծես խաղում է թթվածնային դիմակով՝ կորցնում է կենտրոնացումը և վերջում վտանգավոր սխալ է անում՝ բաց թողնելով գնդակը, որը հետո Պելեգրինոն չի իրացնում։
Sportface (5.5) – Գոլային փոխանցումը լավն է, բայց ընդհանուր առմամբ նրա խաղը անհավասար էր։ Վերջում վտանգավոր սխալ է անում, որը կարող էր գոլի հանգեցնել։
L’Interista (6) – Կապում է կիսապաշտպանությունն ու հարձակումը, կատարում է գոլային փոխանցում Թյուրամին։ Սակայն Բերնաբեի հարվածի ժամանակ մի փոքր ուշ է արձագանքում և չի հասցնում փակել մրցակցին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0