«Ինտերը» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Լեչչեին» 4:0 հաշվով։ Մխիթարյանի վիճակագրությունը խաղում
Photo by Mattia Ozbot - Inter/Inter via Getty Images
Միլանի «Ինտերը» Իտալիայի Սերիա Ա-ի 22-րդ տուրի խաղում արտագնա հանդիպմանը խոշոր հաշվով հաղթեց «Լեչչեին» 4:0 հաշվով։ «Ներաձուրրիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Դավիդե Ֆրատտեզին, Լաուտարո Մարտինեսը, Դենզել Դյումֆրիսը և Մարկուս Թյուրամը։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և խաղաց 58 րոպե՝ իր տեղը զիջելով Նիկոլո Բարելլային։
36-ամյա հայ ֆուտբոլիստը SofaScore-ի կողմից արժանացավ 6.6 գնահատականի՝ կատարելով 30 փոխանցում՝ 88% ճշգրտությամբ։ Նա նաև ունեցավ 1 հարված, 1 հաղթած միակամարտություն և 1 գնդակի հեռացում։
«Ինտերը» շարունակում է հետապնդել «Նապոլիին»՝ ընդամենը 3 միավոր զիջելով Անտոնիո Կոնտեի թիմին, սակայն միլանցիները խաղ պահուստում ունեն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0