Խվիչա Կվարացխելիան այցելել է Արման Ծառուկյանի մարզմանը Լոս Անջելեսում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Վրաստանի ֆուտբոլի աստղ Խվիչա Կվարացխելիան Լոս Անջելեսում ազատ ժամանակը օգտագործել է՝ այցելելու UFC-ում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանի մարզմանը։ Նրան ընկերակցել է նաև իր հայրենակից՝ Վրաստանի UFC մարտիկ Գիգա Չիկաձեն։

Վրաստանի ազգային հավաքականի և «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը այժմ գտնվում է Կալիֆորնիայում. նրա թիմը նախապատրաստվում է Աշխարհի 2025 թվականի Ակումբային առաջնության խաղին բրազիլական «Բոտաֆոգոյի» դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 20-ին՝ լեգենդար «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում՝ Փասադենայում։
Արման Ծառուկյանը վերջերս է ժամանել Լոս Անջելես, որտեղ սկսել է պատրաստվել UFC 317 մրցաշարին։ Նա գրանցվել է որպես պահեստային մարզիկ՝ Իլիա Թոփուրիայի և Չառլզ Օլիվեյրայի գլխավոր մենամարտի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0