Հայ սուպերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնի կարիերայի իր առաջին չեմպիոնական մենամարտը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անպարտ հայ սուպերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը (8-0, 8 նոկաուտ) հուլիսի 18-ին, Օրլանդոյում (ԱՄՆ), կանցկացնի իր առաջին չեմպիոնական մենամարտը։ «Բիգ Հուգոյի» մրցակիցը կլինի Նյու Ջերսիից ամերիկացի Քրիս Թոմասը (15-1-2, 10 նոկաուտ)։ Մենամարտի գերծանրքաշային կարգում կշախատվի WBA Continental North America տիտղոսը։ Մենամարտը նախատեսված է 10 ռաունդով և հանդիսանալու է երեկոյի գլխավոր իրադարձությունը։
26-ամյա երևանցու համար, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի տակ և բնակվում է Լոս Անջելեսում, սա կարիերայի կարևոր քայլ է համաշխարհային բարձունքների ուղղությամբ։ Հովհաննիսյանն իր վճռականությունն է արտահայտում.
«Թոմասը փորձառու և վտանգավոր հակառակորդ է, նրան թերագնահատել չի կարելի։ Բայց ես քրտնաջան մարզվել եմ հենց այս պահի համար։ Հաղթանակը և WBA Continental North America տիտղոսը իմ ճանապարհն են դեպի աշխարհի չեմպիոն դառնալը», — ասել է Հովհաննիսյանը, ում կարիերան առաջ են տանում Boxlab-ն ու TGB Promotions-ը։
Գուրգենը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2025 թվականի ապրիլին՝ տպավորիչ նոկաուտով հաղթելով 190 կգ քաշ ունեցող ամերիկացի Դահուան Քելոուեյին (11-4)։
Հովհաննիսյանն հայտնի է որպես ուժեղ հարվածող. նրա բոլոր ութ հաղթանակներն էլ արձանագրվել են նոկաուտով։ Թոմասի դեմ մենամարտը կլինի նրա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին լուրջ փորձությունը և կարող է դուռ բացել գերծանրքաշային կարգի վարկանիշային լավագույն տասնյակների համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0