Գուրգեն Հովհաննիսյանը նոկաուտի ենթարկեց Քրիս Թոմասին և նվաճեց իր առաջին չեմպիոնական գոտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի անպարտ սուպերծանրքաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (9-0, 8 նոկաուտ) հուլիսի 19-ին իր կարիերայի ամենանշանակալի հաղթանակը տարավ։ Օրլանդոյում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում նա վստահորեն հաղթեց ամերիկացի Քրիս Թոմասին (15-2-2, 10 նոկաուտ)՝ տեխնիկական նոկաուտով երրորդ ռաունդում՝ դառնալով WBA Continental սուպերծանրքաշային կարգի չեմպիոն։
27-ամյա հայ մարզիկը, ով հանդես է գալիս «Բիգ Գուգո» մականունով, մրցակցին ոչ մի հնարավորություն չտվեց։ Նա յուրաքանչյուր ռաունդում Թոմասին ուղարկեց նոկդաունի, իսկ երրորդից հետո մրցավարն ընդհատեց մենամարտը։ Այսպիսով, Հովհաննիսյանը տոնեց իր իններորդ հաղթանակը՝ ինը մենամարտում, որոնցից ութը՝ վաղաժամ ավարտով։
Գուրգենը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2021-ին՝ հանդես գալուց հետո Հայաստանի հավաքականում։ Օրլանդոյի հաղթանակը նրան բերեց իր առաջին գոտին և մոտեցրեց համաշխարհային սուպերծանրքաշային էլիտային։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0