SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գրիշա Նազարյանը և Հայկ Մնացականյանը հաղթող են դարձել Բուլղարիայում կայացած մրցաշարում


Գրիշա Նազարյանը և Հայկ Մնացականյանը հաղթող են դարձել Բուլղարիայում կայացած մրցաշարում Photo: Bul-wrestling
Ըմբշամարտ 💬 Comment

Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտվեց «Դան Կոլով - Նիկոլա Պետրով» միջազգային ըմբշամարտի մրցաշարի առաջին օրը: Առաջին օրվա ընթացքում ոսկե մեդալակիր դարձան Հայկ Մնացականյանն ու Գրիշա Նազարյանը, որոնք ներկայացնում են Բուլղարիան:

Գրիշա Նազարյանը, ով Արմեն Նազարյանի որդին և Էդմոն Նազարյանի կրտսեր եղբայրն է, հաղթանակ տարավ մինչև 63 կգ քաշային կարգում հունահռոմեական ըմբշամարտում՝ հաղթելով Բուլղարիայից երկու մրցակցի:

Հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի առաջատարներից մեկը՝ Հայկ Մնացականյանը, այս անգամ հանդես եկավ մինչև 82 կգ քաշային կարգում և դարձավ ոսկե մեդալակիր:

«Դան Կոլով - Նիկոլա Պետրով» մրցաշարի մեդալակիրները՝ առաջին օրվա արդյունքներով

Հունահռոմեական ըմբշամարտ
55 կգ

  1. Գալին Ֆուռնաջիև (Բուլղարիա)
  2. Ստեֆան Ստեֆանով (Բուլղարիա)
  3. Կրասիմիր Կալոյանով (Բուլղարիա)

63 կգ

  1. Գրիշա Նազարյան (Բուլղարիա)
  2. Միրզա Էմիլով (Բուլղարիա)
  3. Քրիստիան Միլենկով (Բուլղարիա)

72 կգ

  1. Հասան Ռեզայի (Իրան)
  2. Իվո Իլիև (Բուլղարիա)
  3. Պետար Գոռնյաշկի (Բուլղարիա)

82 կգ

  1. Հայկ Մնացականյան (Բուլղարիա)
  2. Սվետոսլավ Նիկոլով (Բուլղարիա)
  3. Մոհամմադ Նագուսի (Իրան)

Ազատ ոճի ըմբշամարտ
Ազատ ոճի ըմբշամարտի առաջին եզրափակիչները կկայանան հունվարի 24-ին: Հայտնի են արդեն մի քանի քաշային կարգերի եզրափակիչ մասնակիցները:

61 կգ
Դեյթոն Ֆիքս (ԱՄՆ) - Դևան Թերներ (ԱՄՆ)

70 կգ
Ուիլյամ Լևան Ջունիոր (ԱՄՆ) - Կալոյան Աթանասով (Բուլղարիա)

79 կգ
Քենեդի Մոնդեյ (ԱՄՆ) - Թորնիկե Տուլաշվիլի (Վրաստան)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։