SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գրանտ-Լեոն Ռանոսը առաջին անգամ մեկնարկային կազմում էր «Այնտրախտ Բրաունշվայգում»


Գրանտ-Լեոն Ռանոսը առաջին անգամ մեկնարկային կազմում էր «Այնտրախտ Բրաունշվայգում»
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը առաջին անգամ ընդգրկվել է «Այնտրախտ Բրաունշվայգի» ակումբի մեկնարկային կազմում։ Մինչ այդ 22-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ խաղադաշտ էր դուրս եկել միայն փոխարինման կարգով։

Դա տեղի ունեցավ Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղում։ Հայ հարձակվողը խաղը սկսեց առաջին րոպեներից և հանդես եկավ աջ վինգերի դիրքում։

Սակայն Ռանոսը խաղադաշտում անցկացրեց միայն առաջին խաղակեսը։ Ընդմիջումից հետո մարզչական շտաբը նրան փոխարինեց՝ խաղադաշտ դուրս բերելով Ռոբին Հոյսերին, և հենց նա էլ շուտով դարձավ առաջին գոլի հեղինակը․ կիսապաշտպանը աչքի ընկավ 52-րդ րոպեին։

Չնայած փոխարինմանը՝ Ռանոսի խաղահատվածը կարելի է գնահատել դրական։ Նա հաճախ չէր ստանում գնդակը, սակայն ակտիվորեն օգնում էր թիմին պաշտպանությունում և օգտակար էր ստեղծագործ խաղում՝ կատարելով 2 կարևոր փոխանցում։ Առաջին խաղակեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը կատարեց հիանալի արագացում և իր թիմակցին դուրս բերեց հարվածի դիրք, սակայն պահը չհաջողվեց իրացնել։

Երկրորդ խաղակեսում «Այնտրախտ Բրաունշվեյգը» չկարողացավ պահել առավելությունը և խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ 67-րդ րոպեից թիմը խաղում էր փոքրամասնությամբ՝ Պատրիկ Նկաոյի հեռացումից հետո, իսկ «Պադերբորնը» հավասարեցրեց հաշիվը 99-րդ րոպեին։

Գրանտ-Լեոն Ռանոսի վիճակագրությունը խաղում

  • Խաղացած րոպեներ՝ 45
  • Կարևոր փոխանցումներ՝ 2
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 5/8 (63%)
  • Գնդակի կորուստներ՝ 9
  • Հաջող դրիբլինգներ՝ 4
  • Խլումներ՝ 2
  • Կտրումներ՝ 1
  • Գնդակի հեռացումներ՝ 3
  • Գնդակի վերադարձներ՝ 1
  • Մենամարտեր՝ 2/2
  • SofaScore գնահատական՝ 7.0

«Այնտրախտ Բրաունշվայգը» հաջորդ խաղը կանցկացնի մարտի 14-ին՝ «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ։

Այսօր նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոփա Մկրտչյանը խաղացել է «Նյուրնբերգի» կազմում Երկրորդ Բունդեսլիգայում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։