Գրանտ-Լեոն Ռանոս․ հաճելի էր «Այնտրախտ Բրաունշվայգ»-ում նորամուտը նշել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը մեկնաբանել է իր նորամուտային հանդիպումը «Այնտրախտ Բրաունշվայգ»-ի կազմում։
«Հիանալի էր առաջին անգամ այստեղ խաղալ «Այնտրախտ»-ի կազմում։ Իհարկե, արդյունքը այլ կերպ էի պատկերացնում։ Ցավոք, մենք շատ շուտ գոլ բաց թողեցինք, սակայն Սիդիի գոլը թույլ տվեց մեզ արագ պատասխանել։ Վերջիվերջո առավելությունը մեզ քիչ բան տվեց։ Այնուամենայնիվ, մենք առաջին րոպեներից խաղացինք ամբողջ նվիրումով։ Մենք կշարունակենք նույն ոգով և հուսով եմ՝ հաջորդ խաղում կրկին կհաղթենք ու կվաստակենք երեք միավոր», — նշել է Ռանոսը։
Ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել Երկրորդ Բունդեսլիգայի հանդիպման 59-րդ րոպեին, սակայն նրա թիմը 2:3 հաշվով պարտվել է «Արմինիա Բիլեֆելդ»-ին։
Նշենք, որ այս հանդիպումից առաջ Ռանոսը «Բորուսիա Մյոնխենգլադբախ»-ից վարձավճարով տեղափոխվել էր «Այնտրախտ Բրաունշվայգ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0