Գոռ Հովակիմյանը կներկայացնի Հայաստանը 2026 թվականի աշխարհի առաջնությունում Բուդապեշտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 20-ին Բուդապեշտում կմեկնարկի 2026 թվականի փակ դահլիճում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը մրցաշարում կներկայացնի մեկ մարզիկ՝ Գոռ Հովակիմյանը, որը հանդես կգա եռացատկում։
Նա Հունգարիա է մեկնել իր հոր և մարզիչ Գառնիկ Հովակիմյանի, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ։
Ընդհանուր առմամբ եռացատկի մրցումներին կմասնակցեն 17 մարզիկ, որոնցից 12-ը դուրս կգան եզրափակիչ փուլ։
21-ամյա Հովակիմյանը իր կարգում ամենաերիտասարդ մասնակիցն է։ Միևնույն ժամանակ նա ունի ամենահամեստ անձնական արդյունքը բոլոր հայտավորված մարզիկների շրջանում։
Հիշեցնենք, որ 2026 թվականին Գոռ Հովակիմյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող՝ 16.66 մետր արդյունքով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0