Գոռ Մատինյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ մեկնել է Լեհաստանի Մ21 հավաքականի դեմ խաղին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
21-ամյա դարպասապահ Գոռ Մատինյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է Ռադոմ, որտեղ մարտի 27-ին կկայանա Լեհաստանի Մ21 հավաքականի դեմ հանդիպումը՝ ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլի շրջանակում։
Ավելի վաղ Մատինյանը առաջին անգամ հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական, ինչը կարևոր փուլ դարձավ նրա կարիերայում։
Նշենք, որ երիտասարդական հավաքականի մյուս ֆուտբոլիստները, որոնք նույնպես հրավիրվել էին ազգային թիմ, մնացել են գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի տրամադրության տակ և կմասնակցեն Բելառուսի հավաքականի դեմ ընկերական խաղին՝ մարտի 29-ին Երևանում։ Ազգային հավաքականում մնացել են դարպասապահներ Արման Ներսեսյանը, Արսեն Բեգլարյանը և Հենրի Ավագյանը։
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը Լեհաստանի Մ21 հավաքականի դեմ
Դարպասապահներ՝
- Դավիդ Դավթյան (ԲԿՄԱ)
- Հայկ Ղազարյան (ԲԿՄԱ)
- Գոռ Մատինյան («Ուրարտու»)
Պաշտպաններ՝
- Մարկ Ավետիսյան (ԲԿՄԱ)
- Պետիկ Մանուկյան (ԲԿՄԱ)
- Պողոս Կրմզյան (ԲԿՄԱ)
- Մհեր Կանկանյան («Ալաշկերտ»)
- Ստեփան Գիգոլյան («Ալաշկերտ»)
- Սուրեն Ծառուկյան («Շիրակ»)
- Մհեր Թարլոյան («Շիրակ»)
- Արամ Ասլանյան («Արարատ»)
- Տիգրան Սումբուլյան («Շիրակ»)
Կիսապաշտպաններ՝
- Միշել Այվազյան (ԲԿՄԱ)
- Համլետ Սարգսյան (ԲԿՄԱ)
- Վադիմ Հարությունյան («Դնեպր-Մոգիլև»)
- Դավիդ Կիրակոսյան («Ալաշկերտ»)
- Դավիդ Հակոբյան («Ժելեզյառնե Պոդբրեզովա», Սլովակիա)
- Պետրոս Ալեկյան (ԲԿՄԱ)
- Միսակ Հակոբյան («Նոա»)
- Վյաչեսլավ Աֆյան («Փյունիկ»)
- Դավիթ Հարությունյան (ԲԿՄԱ)
- Էդգար Պիլոյան («Ալաշկերտ»)
Հարձակվողներ՝
- Էդիկ Վարդանյան («Ուրարտու»)
- Արայիկ Էլոյան («Արարատ-Արմենիա»)
- Լևոն Բաշոյան («Ուրարտու»)՝ վնասվածք ունի
Հանդիպումը Լեհաստանի դեմ կկայանա մարտի 27-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0