Հոկեյի աշխարհի առաջնության թալիսմանի քվեարկությունը Երևանում
Բացվել է հանրային քվեարկությունը Հայաստանում հոկեյի աշխարհի առաջնության թալիսմանի համար: Քվեարկությունը կշարունակվի մինչև փետրվարի 10-ը՝ Երևանի ժամանակով ժամը 00:00:
Հաղթողին որոշելու կարգը որոշ փոփոխություններ է կրել. հանրային քվեարկության արդյունքում 5 աշխատանք կհասնի եզրափակիչ, որից հետո փորձագիտական հանձնաժողովը կընտրի հաղթողին:
Հաղթողը կհայտարարվի Հայաստանի հավաքականի և Հայաստանի հոկեյի լիգայի կայքում ու սոցիալական ցանցերում՝ փետրվարի 15-ին:
Կարող եք քվեարկել ԱՅՍՏԵՂ:
2025 թվականի ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի հոկեյի աշխարհի 4-րդ դիվիզիոնի առաջնությունը:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0