Դարպասապահ Հենրի Ավագյանը վերադարձել է «Փյունիկ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանը կրկին միացել է Երևանի «Փյունիկ» ակումբին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ավագյանը նախկինում արդեն խաղացել է «Փյունիկում» 2023/24 մրցաշրջանում՝ մասնակցելով 29 հանդիպման, այդ թվում՝ բոլոր 8 եվրոպական գավաթային խաղերին առանց փոխարինման՝ չորսում պահելով դարպասը անառիկ։ Այդ մրցաշրջանում նա դարձավ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմում։
Դարպասապահի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան», որի կազմում նա 2025 թվականի ապրիլին նվաճեց Հայաստանի Սուպերգավաթը։
Ավելի վաղ Ավագյանը հանդես է եկել «Միկա»-ի, «Բանանց»-ի («Ուրարտու»), «Ալաշկերտ»-ի, «Վան»-ի, «Նորավանք»-ի և ԲԿՄԱ-ի կազմում։ Նա անցկացրել է հանդիպումներ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում և 2018 թվականին՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում, կատարել է իր նորամուտը ազգային հավաքականում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0