SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լաուտարոյի գոլը հաղթանակ բերեց «Ինտերին» Ուդինեում․ Մխիթարյանը՝ խաղի առանցքային դեմքերից


Լաուտարոյի գոլը հաղթանակ բերեց «Ինտերին» Ուդինեում․ Մխիթարյանը՝ խաղի առանցքային դեմքերից Photo by Timothy Rogers/Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

«Ինտերը» Սերիա Ա-ի 21-րդ տուրի շրջանակում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ՝ 1:0։

Խաղում միակ գոլը խփվեց 20-րդ րոպեին․ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը, որը վստահորեն օգտագործեց իր պահը և ներաձուրիին բերեց երեք միավոր։

Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ Միլանի ակումբի մեկնարկային կազմում և դաշտում անցկացրեց 78 րոպե։ Հայ կիսապաշտպանը ակտիվորեն մասնակցում էր թիմի խաղին թե՛ ստեղծագործական, թե՛ պաշտպանական փուլերում։

Մխիթարյանի վիճակագրությունը խաղում.
Հարվածներ՝ 2 (1՝ դարպասին)
Սպասվող գոլեր (xG)՝ 0,11
Ճշգրիտ փոխանցումներ՝ 43 (90%)
Վաստակած խախտումներ՝ 3
Գնդակի կորուստներ՝ 9
Խլումներ՝ 1
Գնդակի վերադարձներ՝ 3
Հաղթած մենամարտեր՝ 4՝ 7-ից
Կատարված խախտումներ՝ 2
SofaScore գնահատական՝ 6,7

Իտալական մամուլը ընդհանուր առմամբ դրական է գնահատել Մխիթարյանի խաղը։

Leggo (6): «Նրա դինամիկան տպավորիչ է։ Միշտ պատրաստ է ծառայել թիմին։ Լավ է նաև պաշտպանությունում և գնդակի խլման ժամանակ»։

L’Interista (6): «Երբեմն ոչ այնքան ճշգրիտ, երբեմն շտապող, բայց միշտ չափազանց օգտակար։ Օկոյեին ստիպված էր փրկել թիմը նրա ձախ ոտքով հարվածից հետո»։

Passione Inter (6,5): «Ճշգրիտ և դինամիկ։ Շատ մոտ էր հաշիվը դարձնել 0:2, սակայն Օկոյեն կանգնեցրեց նրան»։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» շարունակում է վստահորեն գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ «Միլանից» առաջ անցնելով 6 միավորով։ Ռոսոների 21-րդ տուրի իրենց խաղը կանցկացնեն վաղը՝ «Լեչչեի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։