«Նոա»-ի գլխավոր մարզիչը մեկնաբանել է Կոնֆերենս լիգայի վիճակահանությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը կիսվել է իր կարծիքով՝ 2025/26 թվականների մրցաշրջանի ՈՒԵՖԱ Կոնֆերենս լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքների մասին։
«Իմ կարծիքով՝ մեզ բաժին հասան բարդ մրցակիցներ․ «Լեգիա»-ն, Կիևի «Դինամոն», «Ռիեկա»-ն՝ Խորվաթիայի չեմպիոնը, «Սիգմա»-ն՝ Չեխիայի գավաթակիրն, ինչպես նաև «Աբերդին»-ը և «Ու. Կրայովա»-ն։ Բոլոր թիմերն էլ ուժեղ են, բայց ինչպես ասում են՝ եթե դու լավ ես խաղում, ապա վիճակահանությունն էլ լավ է, իսկ եթե վատ, մրցակիցներն էլ թվում են դժվար։ Մենք պետք է առավելագույնս պատրաստվենք առաջիկա երեք ամիսներին», — նշեց Պերկովիչը։
Մարզիչը ընդգծեց, որ գլխավոր փուլ դուրս գալը ակումբի համար լուրջ նվաճում է, սակայն «Նոա»-ին սպասում են էլ ավելի բարդ փորձություններ։
«Բոլորս էլ գիտենք, թե որքան բարդ է դուրս գալ գլխավոր փուլ, բայց այնտեղ արժանապատիվ հանդես գալը՝ էլ ավելի։ Իհարկե, մենք պայքարելու ենք Կոնֆերենս լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։ Կուզեմ ընդգծել, որ մեզ սպասվում են խաղեր շատ մեծ ակումբների դեմ, սա եվրոպական ֆուտբոլի բարձր մակարդակ է, և մենք պետք է ցույց տանք մեր առավելագույնը», — հավելեց մարզիչը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0