Գևորգ Դիարբյանը դուբլ ձևակերպեց Inter Miami II-ի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ հարձակվող Գևորգ Դիարբյանը դուբլով աչքի ընկավ New England Revolution II-ի կազմում՝ MLS Next Pro-ի հաղթական խաղում Inter Miami II-ի դեմ՝ 5:2 հաշվով։
Այս գոլերի շնորհիվ 23-ամյա ֆուտբոլիստը եզրափակեց կանոնավոր մրցաշրջանը՝ իր հաշվին ունենալով 8 գոլ և 5 գոլային փոխանցում։
Խաղից մեկ օր առաջ Դիարբյանը առաջին անգամ այս մրցաշրջանում ընդգրկվել էր New England Revolution-ի հիմնական թիմի հայտացուցակում՝ MLS-ի Inter Miami-ի դեմ խաղի համար, սակայն դաշտ դուրս չեկավ։ Հաջորդ օրը նա փայլեց պահեստային թիմի կազմում՝ մեծապես նպաստելով մրցակցի խոշոր պարտությանը։
Այժմ Revolution II-ը պատրաստվում է MLS Next Pro-ի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներին, որտեղ թիմը կփորձի շարունակել հաջող ելույթները, իսկ Դիարբյանը՝ ամրապնդել իր դիրքը որպես հարձակման գծի առաջատարներից մեկը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0