Գերմանիան դարձավ պատմության առաջին չեմպիոնը խառը թիմերի մրցաշարում՝
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում, շարունակում է ուրախացնել երկրպագուներին վառ ու հիշարժան պահերով։ Մայիսի 28-ին կայացավ պատմական եզրափակիչը նոր կարգում՝ խառը թիմերում, որտեղ առաջին անգամ առաջնության պատմության մեջ խաղարկվեցին մեդալներ։
Յուրաքանչյուր երկիրը ներկայացված էր մեկական լավագույն տղամարդ և կին մարմնամարզով՝ ըստ անհատական որակավորման արդյունքների։ Գերմանիայի հավաքականից մրցումներին մասնակցեցին Տիմո Էլդերն ու Կարինա Շոնմայերը, ովքեր լարված պայքարում նվաճեցին ոսկե մեդալը՝ ընդամենը 0.1 միավորով առաջ անցնելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ Ջեյք Ջարմանից ու Ռուբի Էվանսից։ Բրոնզե մեդալակիր դարձան Իտալիայի մարմնամարզիկներ Լորենցո Կազալին ու Մանիլա Էսպոզիտոն։
Այսպիսով, Գերմանիան պատմության մեջ առաջինը դարձավ Եվրոպայի խառը թիմերի չեմպիոն։
Արդյունքներ՝ խառը թիմեր, 2025 թ. սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնություն
-
Գերմանիա (Էլդեր, Շոնմայեր) – 25.566
-
Մեծ Բրիտանիա (Ջարման, Էվանս) – 25.466
-
Իտալիա (Կազալի, Էսպոզիտո)
-
Ֆրանսիա (Մանսար, Օսիսեկ-Ռեյմեր)
-
Իսպանիա (Աբադ, Պետիսկո)
-
Բելգիա (Օնիսիմա, Վանստենկիստե)
-
Նորվեգիա (Սկովանգ, Լոքերտ)
-
Շվեյցարիա (Զեյֆերտ, Վու)

Մայիսի 29-ին Լայպցիգում կշարունակվեն եզրափակիչները՝ այս անգամ անհատական բազմամարտում։
Այս պահի դրությամբ ՉԵ-2025-ի շրջանակում արդեն խաղարկվել է մեդալների երեք հավաքածու։ Տղամարդկանց թիմային բազմամարտում հաղթեց Մեծ Բրիտանիան, կանանց թիմայինում՝ Իտալիան, իսկ նոր՝ խառը թիմերի ձևաչափում հաղթանակ տոնեց Գերմանիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը շարունակում է պայքարը մեդալների համար․ հինգ հայ մարմնամարզիկներ անցել են եզրափակիչ փուլ առանձին մարզական սարքերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0