Գերագուսյանը գոլ խփեց Պրեմիեր լիգայի գավաթում՝ Հայաստանի հավաքական առաջին հրավերից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սանդերլենդ U21»-ը դուրս եկավ Պրեմիեր լիգայի գավաթի կիսաեզրափակիչ՝ մարտի 6-ին կայացած խաղում 3:1 հաշվով հաղթելով «Ուոթֆորդ U21»-ին։
Հանդիպման հաշիվը 52-րդ րոպեին բացեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Այս գոլը դարձավ 18-ամյա հարձակվողի արդեն 13-րդը ընթացիկ մրցաշրջանում, իսկ «Սանդերլենդ U21»-ը տարավ իր 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Երկրորդ խաղակեսի կեսին հայ հարձակվողը փոխարինվեց։
Նշենք, որ հենց խաղի օրը հայտնի դարձավ Գերագուսյանի առաջին հրավերը Հայաստանի ազգային հավաքական։ 18-ամյա հարձակվողը հրավիրվել է մարտի ընկերական հանդիպումներին, որոնցում Հայաստանի հավաքականը կհանդիպի ԱՄԷ-ին (մարտի 26) և Բելառուսին (մարտի 29)։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0