Գեորգի Հարությունյանը օգնեց «Պուշկաշ Ակադեմիային» կարևոր հաղթանակ տանել «Ֆեհերվարի» նկատմամբ
Վիճակահանության 29-րդ տուրում Հունգարիայի առաջնությունում «Պուշկաշ Ակադեմիան» վստահ հաղթանակ տոնեց «Ֆեհերվարի» նկատմամբ՝ 3։1 հաշվով՝ շարունակելով պայքարը չեմպիոնության համար։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ամբողջությամբ անցկացրեց հանդիպումը՝ խաղալով հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Հարությունյանը աչքի ընկավ վստահ խաղով՝ կատարելով 25 ճշգրիտ փոխանցում (81% ճշգրտությամբ), 4 խլում, 1 ընդհատում և հաղթելով 9 մենապայքարներից 5-ը։ Նա նաև մեկ հարված կատարեց դարպասին, 3 խախտում թույլ տվեց և 9 կորուստ ունեցավ։ SofaScore հարթակը նրա ելույթը գնահատել է 7․0։
Այս հաղթանակի շնորհիվ «Պուշկաշ Ակադեմիան» շարունակում է պայքարել չեմպիոնության համար՝ ընդամենը երեք միավորով զիջելով առաջատար «Ֆերենցվարոշին»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0