Հենրիխ Մխիթարյանը՝ պահեստայինների նստարանին «Ատալանտայի» դեմ
Photo by Nicolò Campo/LightRocket via Getty Images
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Իտալիայի Ա սերիայի առաջատար Միլանի «Ինտերը» 17-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում կմրցի «Ատալանտայի» դեմ։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին, իսկ Մոսկվայի ժամանակով՝ 22:45-ին։ Հայաստանում հանդիպումը հնարավոր կլինի դիտել Fast Sports հեռուստաալիքով, իսկ Ռուսաստանում՝ «Մատչ ԹՎ»-ով։
«Միլանի» և «Նապոլիի» հաղթանակներից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմին անհրաժեշտ է ևս մեկ հաղթանակ տոնել բարդ մրցակցի դեմ, որպեսզի կրկին բարձրանա մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից, իսկ նրա փոխարեն մեկնարկային կազմում կլինի Պետր Զելինսկին։
«Ատալանտա» – «Ինտեր» հանդիպման մեկնարկային կազմերը
«Ատալանտա»՝
Կարնեսեկի – Զալևսկի, Ջիմսիտի, Հին, Կոլաշինաց, Ձապպակոստա – Դե Ռոն, Պաշալիչ, Էդերսոն – Դե Կետելարե, Սկամակկա։
«Ինտեր»՝
Զոմմեր, Լուիս Էնրիկե, Ականջի, Բաստոնի, Աչերբի, Դիմարկո – Բարելլա, Չալհանօղլու, Զելինսկի – Թյուրամ, Մարտինես։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0