SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հենրիխ Մխիթարյանը Նոր տարվա ուղերձով դիմել է հայ ժողովրդին


Հենրիխ Մխիթարյանը Նոր տարվա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Photo by Marco Canoniero/LightRocket via Getty Images
Ֆուտբոլ 💬 Comment

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը Նոր տարվա ուղերձով դիմել է իր հայրենակիցներին՝ շնորհավորելով տոնի առթիվ և անդրադառնալով երկրի համար կարևոր թեմաներին։

Իր ուղերձում 36-ամյա ֆուտբոլիստը բոլորին մաղթել է խաղաղություն, սեր և բարեկեցություն, ինչպես նաև աջակցություն է հայտնել այն հայերին, որոնք, նրա խոսքով, ապօրինաբար պահվում են հարևան երկրի բանտերում։ Մխիթարյանը ընդգծել է, որ հույս ունի արդարության հաղթանակի և բոլորի անվտանգ վերադարձի հայրենիք։

Հենրիխ Մխիթարյանի ուղերձի ամբողջական տեքստը․

«Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում։

Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։

Շնորհավոր Ամանոր», – գրել է Մխիթարյանը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։