Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ «Լացիոյի» դեմ
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն անցել է անհատական մարզումների՝ Champions League-ի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնայի» դեմ ստացած վնասվածքից հետո։
Հայ ֆուտբոլիստը տարել էր ազդրի մկանի գերլարվածություն և բաց էր թողել Սերիա Ա-ի «Տորինոյի» դեմ հանդիպումը, որը «ներաձուրրիները» հաղթել էին 2:0 հաշվով։
Ինչպես հաղորդում է Internazionalemilan-ը, Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ մայիսի 18-ին «Լացիոյի» դեմ խաղում, սակայն կսկսի հանդիպումը պահեստայինների նստարանից։ Սպասվում է նաև Դավիդե Ֆրատտեզիի և Բենժամեն Պավարի վերադարձը։
Իսկ ահա Լաուտարո Մարտինեսը, ըստ աղբյուրի, կկարողանա խաղալ միայն վերջին տուրում՝ «Կոմոյի» դեմ։ Թիմի ավագին աստիճանաբար կպատրաստեն Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ ՊՍԺ-ի դեմ, որը տեղի կունենա մայիսի 31-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0