Որտեղ դիտել Karate Combat և RCC Fair Fight մրցաշարը․ ուղիղ հեռարձակում և մեկնարկը՝ 16:00-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ մարտի 27-ին, Եկատերինբուրգում կկայանա Karate Combat և RCC Fair Fight լիգաների համատեղ մրցաշարը։ Մենամարտերը կանցկացվեն Karate Combat-ի հատուկ արենայում՝ այս կազմակերպության կանոններով։
Մրցաշարի շրջանակում ռինգ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Պողոսյանը, ով կմենամարտի Վրաստանի նախկին UFC մարտիկ Լիանա Ջոջուայի դեմ։
Մրցաշարի մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով՝ 16:00-ին, իսկ Երևանի ժամանակով՝ 17:00-ին։
Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի անվճար Karate Combat-ի պաշտոնական YouTube ալիքում, ինչպես նաև UDAR TV ալիքում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0