Գարի Գրիգորյանը պայմանագիր է կնքել «Ֆորտունա Քյոլն» ակումբի հետ
Հայաստանի պատանեկան հավաքականի կիսապաշտպան Գարի Գրիգորյանը պայմանագիր է կնքել գերմանական «Ֆորտունա Քյոլն U19» ակումբի հետ։ Այս ակումբը հանդես է գալիս Միտտելռայնլիգայում, որը հանդիսանում է U19 դիվիզիոնի երկրորդ լիգան Արևմտյան Գերմանիայում։
Վերջին մեկ տարին Գարի Գրիգորյանը անցկացրել է Բեռլինում՝ սովորելով «Հերտա» ՖԱ միջազգային ակադեմիայում, որտեղ նրան նկատել են «Ֆորտունա Քյոլն»-ի սկաուտները։ Մինչ այդ 17-ամյա ֆուտբոլիստը խաղացել է Վիրջինիայի ֆուտբոլային ակադեմիայում։
Գրիգորյանի հաշվին կա 8 հանդիպում Հայաստանի Մ17 հավաքականի կազմում և 2 հանդիպում Հայաստանի Մ19 հավաքականի կազմում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0