«Գանձասար»-ը կրկին հաղթեց «Արարատ»-ին՝ երկրորդ անընդմեջ հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Գանձասար»-ը տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը «Արարատ»-ի նկատմամբ՝ այս անգամ ավարտելով հանդիպումը 2:1 հաշվով։
Ինչպես նախորդ տուրում, «Գանձասար»-ի հաջողության մեջ առանցքային դեր խաղացին Լուկկա Ռոդրիգեսն ու Բերտրան Մանին՝ երկուսն էլ կրկին աչքի ընկան խփած գոլերով։
«Արարատ»-ի միակ գոլը խփեց թիմի նորեկը՝ 18-ամյա նիգերիացի հարձակվող Պրինց Օբիննան։
19 տուրից հետո «Գանձասար»-ը ունի 17 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Արարատ»-ը 6 միավորով մնում է առաջնության վերջին տեղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0