Համլետ Մանուկյանը և Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի Կահիրեի փուլի հաղթողներ
Հայ մարզիկները փայլուն հանդես եկան Կահիրեում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլում։
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց նժույգի վարժությունում՝ ստանալով լավագույն արդյունքը՝ 14.800 միավոր։ Արթուր Ավետիսյանը հաղթեց օղակների վարժությունում՝ հավաքելով 14.466 միավոր։ Մեկ այլ հայ մարզիկ՝ Վահագն Դավթյանը, օղակների վարժության եզրափակչում գրավեց 7-րդ տեղը՝ 13.133 միավորով։
Եզրափակչի արդյունքները, նժույգ՝

Եզրափակչի արդյունքները, օղակներ՝

Բացի այդ, Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի ամբողջ սերիայի հաղթողը։ 17-ամյա մարզիկը հաղթեց վերջին երեք փուլերում և ընդհանուր միավորների հաշվարկով վստահորեն զբաղեցրեց առաջին տեղը։
Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն էլ բարձր արդյունքներ գրանցեցին՝ համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը օղակների ընդհանուր հաշվարկում։
Վաղը Կահիրեում կկայանա հենացատկի եզրափակիչը, որտեղ Հայաստանը կներկայացնի օլիմպիական չեմպիոն Արթուր Դավթյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0