Ֆուտբոլային ակումբ «Նոա»-ն ներդնում է 1 միլիարդ դրամ Վաղարշապատի զարգացման համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Նոա»-ն շարունակում է իրականացնել իր լայնածավալ ներդրումային ծրագիրը՝ ուղղված Վաղարշապատի մարզական ենթակառուցվածքների զարգացմանը։ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակում ակումբը ձեռք է բերել 23.8 հեկտար հողատարածք՝ նոր մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի կառուցման նպատակով։
Գնում-վաճառքի պայմանագրի համաձայն՝ «Նոա»-ն Վաղարշապատ համայնքին պատկանող տարածքի համար վճարել է 688 միլիոն դրամ։ Բացի այդ, ակումբը նվիրաբերել է լրացուցիչ 312 միլիոն դրամ՝ համայնքային ենթակառուցվածքների զարգացման համար։ Այսպիսով, «Նոա»-ի ընդհանուր ներդրումը Վաղարշապատում կազմել է 1 միլիարդ դրամ։
Այսօր ակումբի և համայնքի միջև ստորագրվել է նվիրատվության պայմանագիր, որը նախատեսում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն բացառապես համայնքային օբյեկտների և քաղաքային պայմանների բարելավման նպատակով։
ՖԿ «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանը մեկնաբանել է գործարքը․
«Սա ևս մեկ քայլ է մեր երազանքի իրականացման ուղղությամբ։ Մենք բաց կիսվելու ենք ծրագրի բոլոր փուլերով ֆուտբոլային հանրության հետ։ Շնորհակալություն ենք հայտնում Վաղարշապատին՝ համագործակցության և աջակցության համար։ Առաջ՝ նոր նպատակների ուղղությամբ»։
Նոր նախագիծը կարևոր փուլ է հայ ֆուտբոլի զարգացման ճանապարհին․ ժամանակակից սպորտային համալիրն Վաղարշապատում կստեղծի պրոֆեսիոնալ պայմաններ երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման և բարձր մակարդակի խաղերի անցկացման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Նոա»-ն նախատեսում է կառուցել 15 հազար հանդիսատես տարողությամբ նոր մարզադաշտ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0