«Նոա»-ն կանցկացնի ընկերական հանդիպում «Դունայսկա Ստրեդա»-ի հետ փակ ռեժիմով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունիսի 27-ին, Հայաստանի չեմպիոն ֆուտբոլային ակումբ «Նոա»-ն ընկերական հանդիպում կանցկացնի սլովակական «Դունայսկա Ստրեդա»-ի հետ՝ հնարավոր մրցակից Երևանի «Ուրարտու»-ի համար՝ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:
Հանդիպումը տեղի կունենա Հունգարիայի Չորնա քաղաքում՝ Երևանի ժամանակով 20:00-ին։ Հայկական կողմի խնդրանքով խաղը կկայանա փակ ռեժիմով․ հեռարձակում չի լինի, սակայն կարելի է դիտել մարզադաշտի տրիբունաներից:
Հիշեցնենք, որ «Նոա»-ն պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում մրցել Չեռնոգորիայի «Բուդուչնոստ»-ի հետ։ «Դունայսկա Ստրեդա»-ն հնարավոր է՝ երկրորդ փուլում մրցի «Ուրարտու»-ի հետ, սակայն սլովակական ակումբը կարող է ընդհանրապես չմասնակցել եվրագավաթներին՝ «Դյոր»-ի հետ համատեղ սեփականության պատճառով. ՈՒԵՖԱ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0