«Նոա» ՖԱ-ն երկարաձգել է Իմրան Ուլադ Օմարի պայմանագիրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է հարձակվողական կիսապաշտպան Իմրան Ուլադ Օմարի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, նոր համաձայնագիրը նախատեսված է երկու տարի և կգործի մինչև 2027 թ․ հուլիսի 1-ը։
Հոլանդացի, մարոկկանական արմատներով ֆուտբոլիստը «Նոա»-ին միացել է 2024-ի ամռանը՝ իսրայելական «Հապոել Բեեր Շեվա»-ից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 36 խաղի, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
«Ուրախ եմ մնալ «Նոա»-ում։ Մենք արդեն մեր անունը գրել ենք ակումբի պատմության մեջ և շարունակելու ենք դա անել», — նշել է Իմրան Ուլադ Օմարը նոր պայմանագրի ստորագրումից հետո։
Ակումբը շեշտել է, որ ապագա մրցաշրջաններում հույս ունի փորձառու կիսապաշտպանի ներդրման վրա։
Ըստ Transfermarkt-ի՝ Իմրան Ուլադ Օմարը նախորդ մրցաշրջանում եղել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, նրա արժեքը կազմում է 750 հազար եվրո։ Սակայն «Նոա»-ն արդեն պայմանագիր է կնքել ճապոնացի Տակուտո Օշիմայի հետ, որի արժեքը 1,2 միլիոն եվրո է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0