«Երևան» ֆուտզալի ակումբը չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Երևան» ֆուտզալի ակումբը չորրորդ անգամ իր պատմության ընթացքում դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։ Եզրափակչի երրորդ և վճռորոշ խաղում թիմը կամային հաղթանակ տարավ «Յունիսպորտի» նկատմամբ՝ 6:4 հաշվով։
Խաղի ընթացքում «Յունիսպորտը» վստահ առաջ էր անցել 3:1 հաշվով, սակայն «Երևանը» ցուցաբերեց կամք, փոխեց խաղի ընթացքը և ձեռք բերեց հաղթանակ՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։
Հետաքրքիր է, որ «Յունիսպորտը» հաղթել էր կանոնավոր առաջնությունում առանց ոչ մի պարտության՝ այդ թվում երկու անգամ հաղթելով «Երևանին»։ Սակայն փլեյ-օֆֆում սցենարը լրիվ այլ եղավ. «Երևանը» կարողացավ արժանի պայքար ծավալել և ապացուցել իր առավելությունը։ Առաջին խաղում «Երևանը» հաղթեց 11-մետրանոցներով, երկրորդում «Յունիսպորտը» հաղթեց հիմնական ժամանակում՝ 5:3 հաշվով, իսկ վճռորոշ խաղում «Երևանը» հաղթեց 6:4։
Այս հաջողության շնորհիվ «Երևանը» իրավունք ստացավ մասնակցել ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2025/26 թվականների որակավորման փուլին, որը կմեկնարկի օգոստոսի 26-ին։ Այս փուլում թիմերը բաժանվելու են 3 կամ 4 թիմից բաղկացած խմբերի, և միայն խմբի հաղթողը կանցնի մրցաշարի հիմնական փուլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0