SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Երևան»-ը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր


«Երևան»-ը՝ ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
Ֆուտբոլ 💬 Comment

Ֆուտզալի «Երևան» ակումբը դարձավ 2024/25 մրցաշրջանի Հայաստանի գավաթակիր: Եզրափակիչ խաղում «Երևան»-ը 12:1 հաշվով ջախջախեց «Լոգիկոն»-ին։

Հաղթողների կազմում դուբլով աչքի ընկան Վրեժ Չիլոյանը, Էդգար Մկրտչյանը, Արթուր Պատատյանը և Միգրան Դերմենջյանը։ Մեկական գոլ հեղինակեցին Կարեն Խաթուևը, Գարեգին Մաշումյանը, Աղասի Եղիազարյանը և Գարիկ Գրիգորյանը։

Եզրափակիչին նախորդող կիսաեզրափակչում «Երևան»-ը կամային հաղթանակ տարավ Հայաստանի առաջնության առաջատար «Յունիսպորտ»-ի նկատմամբ՝ 6:5 հաշվով։ Եթե կիսաեզրափակիչը բարդ պայքար էր, ապա եզրափակիչը վերածվեց հեշտ զբոսանքի։

Հիշեցնենք, որ «Երևան»-ը և «Յունիսպորտ»-ը կրկին կմրցեն՝ այս անգամ Հայաստանի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակիչում։ Խաղերը կկայանան մայիսի 21-ին և 25-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։