Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Պրեմիեր լիգայի գավաթում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սանդերլենդ U21»-ի երիտասարդական թիմը դուրս է եկել Պրեմիեր լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ՝ 6:1 հաշվով ջախջախելով «Նոթինգհեմ Ֆորեստ U21»-ին։
«Սանդերլենդի» կազմում գոլերից մեկը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։
18-ամյա հարձակվողը շարունակում է տպավորիչ գոլային շարքը՝ արդեն երրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։ Նախ Գերագուսյանը գոլ խփեց U18 թիմի կազմում Անգլիայի պատանեկան գավաթում, ապա աչքի ընկավ U21 թիմում առաջնության շրջանակում, իսկ այժմ կրկին գոլ խփեց U21 կազմում Պրեմիեր լիգայի գավաթում։
Ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողի հաշվին արդեն 9 գոլ կա բոլոր մրցաշարերում։
Նշենք, որ վստահ հաղթանակը «Սանդերլենդ U21»-ին հնարավորություն տվեց դուրս գալ մրցաշարի 1/4 եզրափակիչ, որտեղ թիմը կշարունակի պայքարը տիտղոսի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0