Ֆինն Գերագուսյանը վերադարձել է U21 կազմ և օգնեց «Սանդերլենդին» հաղթել Պրեմիեր Լիգա 2-ի առաջնորդին (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը երեք խաղ «Սանդերլենդ U18»-ի կազմում անցկացնելուց հետո կրկին հնարավորություն ստացավ հանդես գալ «Սանդերլենդ U21»-ում և անմիջապես իր ներդրումը ունեցավ առաջնության առաջատար «Իպսուիչ U21»-ի նկատմամբ կարևոր հաղթանակում (4:2)՝ Պրեմիեր Լիգա 2-ի շրջանակում։
Արդեն հանդիպման 10-րդ րոպեին Գերագուսյանը գրանցեց արդյունավետ գործողություն՝ հստակ գոլային փոխանցում կատարելով Հարիիսոն Ջոնսին, ով բացեց խաղի հաշիվը։
Չնայած այն հանգամանքին, որ «Սանդերլենդ U21»-ը 8 տուրից հետո 29 թիմերից զբաղեցնում է 23-րդ տեղը, թիմը կարողացավ հաղթել առաջնության առաջնորդին։ «Իպսուիչ U21»-ը պահպանեց առաջին տեղը, սակայն կորցրեց կարևոր միավորներ։
Գերագուսյանը շարունակում է ցուցադրել բարձր արդյունք այս մրցաշրջանում․
-
U18 կազմում՝ 4 խաղում 3 գոլ,
-
U21 կազմում՝ 3 խաղում 1 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։
Վիդեո՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0