Ֆինն Գերագուսյանը մասնակցեց հաղթական խաղին «Բեռնլի U21»-ի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
17-ամյա հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանը մասնակցեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2-րդ դիվիզիոնի 5-րդ տուրի խաղին, որտեղ նրա թիմը՝ «Սանդերլենդ U21»-ը, վստահ հաղթանակ տարավ «Բեռնլի»-ի հասակակիցների նկատմամբ՝ 3:0 հաշվով։
Բոլոր երեք գոլերը խփվեցին առաջին խաղակեսում․ դուբլով աչքի ընկավ ուկրաինացի հարձակվող Տիմուր Տուտերովը, մեկ գնդակ էլ հեղինակեց Հարիսոն Ջոնսը։
Գերագուսյանը դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ խաղը։ Նրա համար սա «Սանդերլենդ U21»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում առաջին հանդիպումն էր։ Նախկինում նա հանդես էր եկել մինչև 18 տարեկանների թիմում՝ դառնալով գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը բաց էր թողել նախամրցաշրջանային պատրաստությունը վնասվածքի պատճառով, սակայն աստիճանաբար վերադառնում է լավագույն մարզավիճակին։ Անցած մրցաշրջանում Գերագուսյանը աչքի էր ընկել 7 գոլով «Սանդերլենդ U18»-ում և 5 գոլով «Սանդերլենդ U21»-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0