Ֆին Գերագուսյանը խաղաց «Օլդ Թրաֆորդում», բայց «Սանդերլենդը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Sunderland U18»-ը չկարողացավ դուրս գալ Անգլիայի երիտասարդական գավաթի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում պարտվելով «Manchester United U18»-ին։
Հանդիպումը տեղի ունեցավ լեգենդար «Old Trafford» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում «Sunderland U18»-ը կարողացավ առաջ անցնել 2:1 հաշվով, սակայն վերջնամասում «Manchester United»-ը կարողացավ խլել հաղթանակը։
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը անցկացրեց ամբողջ հանդիպումը՝ ակտիվ խաղ ցուցադրելով հարձակման գծում, սակայն չկարողացավ օգնել իր թիմին հասնել դրական արդյունքի։
Սպասվում է, որ այս հանդիպումը վերջինն էր Գերագուսյանի համար մինչև Հայաստանի հավաքականին միանալը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ հարձակվողը դեռ կխաղա «Sunderland»-ի կազմում՝ մարտի 21-ին՝ U18-ի կազմում կամ մարտի 23-ին՝ U21-ի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0