Ֆինն Ազազը դարձավ «Սաութհեմփթոնի» խաղացող, Սպերցյանի տրանսֆերի պատմությունը փակվեց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Անգլիական Սաութհեմփթոն ակումբը պաշտոնապես հայտարարեց կիսապաշտպան Ֆինն Ազազի տրանսֆերի մասին՝ Միդլսբրոյից։ Գործարքի գումարը կազմեց 14 միլիոն եվրո։ 24-ամյա իռլանդացին հանդես է գալիս հարձակողական կիսապաշտպանի դիրքում, որտեղ նախկինում գլխավոր թեկնածուն ուժեղացման համար համարվում էր հայ ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
Այսպիսով, Սպերցյանի հնարավոր տեղափոխության պատմությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբ կարելի է համարել ավարտված։ Հիշեցնենք՝ Սաութհեմփթոնը «Կրասնոդարին» էր ուղարկել պաշտոնական առաջարկ՝ 14,5 միլիոն եվրո գումարով և բոնուսներով, սակայն հստակ պատասխան այդպես էլ չեղավ։ Արդյունքում «սրբերը» անցան այլ տարբերակի և արագորեն ավարտեցին գործարքը Ազազի հետ։
Հետաքրքիր է, որ արդեն սեպտեմբերի 9-ին Ֆինն Ազազը կարող է հանդիպել Հայաստանի հավաքականին՝ հանդես գալով Իռլանդիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայի խաղում։
Այսպիսով, Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային ամառը «Սաութհեմփթոն» տեղափոխվելու համատեքստում կարելի է վերջնականապես ավարտված համարել։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0