Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Իռլանդիայի դեմ խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականը հրապարակել է 2026 թ. աշխարհի առաջնության որակավորման խաղի վերջնական հայտացուցակը՝ Իռլանդիայի հավաքականի դեմ։
Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»):
Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Էրիկ Պիլոյան («Ուրարտու»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»):
Կիսապաշտպաններ՝ Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Վահան Բիչախչյան («Լեգիա Վարշավա», Լեհաստան), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Արտակ Դաշյան («Նոա»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Հովհաննես Հարությունյան («Նոա»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Գոռ Մանվելյան («Նոա»):
Հարձակվողներ՝ Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Լուկաս Մանուել Զելարայան («Ատլետիկո Բելգրանո», Արգենտինա), Գրאַנט-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա), Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա», Սլովակիա):
Հավաքականի կազմում, համեմատած Պորտուգալիայի դեմ նախորդ խաղի հետ, ընդգրկվել են Կարեն Նալբանդյանն ու Գոռ Մանվելյանը, որոնք փոխարինել են Ալբերտ Խաչումյանին և Նարեկ Աղասարյանին։ Բացի այդ, հայտացուցակում չի ընդգրկվել կիսապաշտպան Դանիել Աղբալյանը։
ԱԱ-2026-ի որակավորման Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանում և կմեկնարկի ժամը 20։00-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0