Գեղասահորդ Սալազարյանը ավարտեց ելույթները պատանիների ԱԱ-ում՝ կարիերայի լավագույն արդյունքով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ գեղասահորդ Միքայել Սալազարյանը ավարտել է ելույթները 2026 թվականի պատանիների գեղասահքի աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Տալլինում։
18-ամյա մարզիկը կարճ ծրագրում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ վաստակելով 54.05 միավոր։ Այս արդյունքը դարձել է նրա կարիերայի լավագույնը, սակայն այն բավարար չեղավ ազատ ծրագրի փուլ անցնելու համար։
Ընդհանուր առմամբ կարճ ծրագրում հանդես են եկել 43 գեղասահորդներ, իսկ մրցաշարի եզրափակիչ փուլ են անցել լավագույն 24 մարզիկները։
Կարճ ծրագրի առաջատարը դարձել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ռիկո Նակատան՝ հավաքելով 89.51 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Մինկյու Սեոն՝ 86.33 միավորով։
Երրորդ հորիզոնականում է ևս մեկ ճապոնացի գեղասահորդ՝ Դայյա Էբիհարան՝ 81.53 միավորով։
Չորրորդ տեղը զբաղեցրել է նույնպես Ճապոնիայի ներկայացուցիչ Տայգա Նիշինոն (81.14), իսկ լավագույն հնգյակը եզրափակել է ամերիկացի Ջեյքոբ Սանչեսը (81.03)։

Պատանիների ազատ ծրագիրը կկայանա մարտի 6-ին։
Միևնույն ժամանակ վաղը մրցաշարում ելույթները կսկսեն աղջիկները։ Կարճ ծրագրում սառույց դուրս կգա Հայաստանի 16-ամյա ներկայացուցիչ Իզաբելա Եսայանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0