ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշը․ Հայաստանը նահանջել է 106-րդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշը՝ ապրիլի 1-ի դրությամբ՝ մարտյան միջազգային հանդիպումներից հետո։
Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 106-րդ տեղը։
Վարկանիշի առաջատարը դարձել է Ֆրանսիայի հավաքականը՝ շրջանցելով նախորդ առաջատար Իսպանիային (Եվրոպայի գործող չեմպիոն)։ Երրորդ տեղում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։
ՖԻՖԱ-ի թոփ-10-ը՝
Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, Անգլիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Նիդերլանդներ, Մարոկկո, Բելգիա, Գերմանիա։
Մարտի 29-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղում պարտվել է Բելառուսին՝ 1:2 հաշվով։
Մարտի 26-ից ՖԻՖԱ-ի վարկանիշը թարմացվում է առցանց՝ խաղերի ընթացքում։
Ազգերի լիգա (C2 խումբ) մրցակիցների դիրքերը՝
Չեռնոգորիա — 81 (+1)
Հայաստան — 106 (-1)
Կիպրոս — 126 (+2)
Լատվիա — 137 (+2)
Հունիսյան ընկերական խաղերի մրցակիցներ՝
Ղազախստան — 110 (+4)
Մոլդովա — 159 (-1)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0