SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՀՖՖ-ն անցկացրեց մամուլի ասուլիս. հավաքականի տարիքային խնդիրները, նոր ծրագրեր և բախումներ լրագրողների հետ


ՀՖՖ-ն անցկացրեց մամուլի ասուլիս. հավաքականի տարիքային խնդիրները, նոր ծրագրեր և բախումներ լրագրողների հետ
Ֆուտբոլ 💬 Comment

Այսօր՝ ապրիլի 9-ին, «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լայնածավալ մամուլի ասուլիսը։ Լրագրողների հարցերին պատասխանեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը և գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։ Ֆեդերացիայի ղեկավարները անդրադարձան ինչպես հայկական ֆուտբոլի ներկա վիճակին, այնպես էլ ապագա ծրագրերին։

Ասուլիսի կարևոր թեմաներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի տարիքային խնդրին էր նվիրված։ Այս մասին մենք գրել էինք դեռ տարեսկզբին։ Մելիքբեկյանը նշեց, որ սա լուրջ մարտահրավեր է։ Նրա խոսքերով՝ հավաքականի ներկայիս կազմի միջին տարիքը խնդրահարույց է, և ապագայում իրավիճակը պետք է փոխվի։ Սակայն նա չներկայացրեց կոնկրետ լուծումներ։ Բնականաբար ծագում է հարցը՝ ինչպես երիտասարդացնել հավաքականը, եթե երիտասարդական թիմերը երկար ժամանակ է, ինչ դրական արդյունքներ չեն գրանցում։

Բացի այդ, ՀՖՖ-ն ներկայացրեց առաջիկա տարիների իր հավակնոտ ծրագրերը․

  • ազգային մարզադաշտի կառուցում,

  • պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ստեղծում (թեև ակումբների միջև դեռևս չկա համախմբվածություն),

  • Վրաստանի հետ համատեղ հայտ՝ անցկացնելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը 2029 թվականին,

  • ստորին դիվիզիոնների ընդլայնում և մրցաշարային համակարգի բարեփոխում։

Մելիքբեկյանն, անդրադառնալով հրաժարականի հնարավորությանը, ասաց, որ նման որոշում կարող է կայացնել միայն ՀՖՖ գործադիր կոմիտեն։

Ասուլիսը չէր անցել առանց միջադեպերի։ Որոշ լրագրողների հետ տեղի ունեցան բախումներ, իսկ որոշ քաղաքական հարցեր առաջացրին դժգոհություն ֆեդերացիայի ներկայացուցիչների շրջանում։

VIDEO


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։