Մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ կանանց պայքարում հայտնի են առաջին չեմպիոնուհիները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իտալական Կաորլե քաղաքում շարունակվում է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը մարզական ըմբշամարտում։ Չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, մրցաշարի կանանց բաժնում կայացան առաջին մեդալային պայքարները։ Մրցանակները բաշխվեցին հինգ քաշային կարգերում՝ մինչև 50, 55, 59, 68 և 76 կգ։
Ռուսաստանի հավաքականը մեկնարկեց չորս մեդալով՝ երկու արծաթե և երկու բրոնզե։ Զլատոսլավա Ստեպանովան (68 կգ) և Դիանա Տիտովան (76 կգ) հասան եզրափակիչ, սակայն պարտվեցին ոսկու համար գոտեմարտերում՝ նվաճելով արծաթե մեդալներ։ Վիոլետտա Բիրյուկովան (50 կգ) և Ելենա Կուրովան (59 կգ) երրորդ տեղը գրավեցին իրենց քաշային կարգերում։
Ոսկե մեդալակիր դարձան Ուկրաինայի, Ադրբեջանի, Բելառուսի և Հունգարիայի ներկայացուցիչները։ Հատկապես հաջող օր ունեցան ուկրաինացի ըմբիշները․ Օլեքսանդրա Ռիբակը (68 կգ) և Նադիա Սոկոլովսկան (76 կգ) հաղթեցին ծանր քաշային կարգերում։ Մինչև 55 կգ քաշային կարգում հաղթեց հունգարացի Գերդա Տերեկը, իսկ 59 կգ-ում՝ ադրբեջանցի Գյունայ Գուրբանովան։ Ամենաթեթև քաշային կարգում (մինչև 50 կգ) հաղթանակ տոնեց բելառուսուհի Քսենիա Կոստսենիչը։
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը անցկացվում է հունիսի 30-ից հուլիսի 6-ը՝ ընդգրկելով երեք ոճերը՝ ազատ, հունա-հռոմեական և կանանց ըմբշամարտ։
Հուլիսի 4-ին մեկնարկում է տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտը, և կհայտնվեն կանանց պայքարի մնացած քաշային կարգերի հաղթողները։
Կանանց ըմբշամարտ, հուլիսի 3-ի արդյունքներ՝ առաջին հինգ քաշային կարգերում
Մինչև 50 կգ
-
Քսենիա Կոստսենիչ (Բելառուս)
-
Ժոզեֆին Վրենչ (Գերմանիա)
-
Վիոլետտա Բիրյուկովա (Ռուսաստան) և Լաուրա Ֆաթհ (Հունգարիա)
Մինչև 55 կգ
-
Գերդա Տերեկ (Հունգարիա)
-
Վալերիա Միկիտիչ (Բելառուս)
-
Ֆաբիանա Ռինելլա (Իտալիա) և Ամելիա Տոմալա (Լեհաստան)
Մինչև 59 կգ
-
Գյունայ Գուրբանովա (Ադրբեջան)
-
Սևիմ Աքբաշ (Թուրքիա)
-
Ելենա Կուրովա (Ռուսաստան) և Մարտա Հետմանովա (Բելառուս)
Մինչև 68 կգ
-
Օլեքսանդրա Ռիբակ (Ուկրաինա)
-
Զլատոսլավա Ստեպանովա (Ռուսաստան)
-
Լաուրա Քյոլեր (Գերմանիա) և Այշե Էրքան (Թուրքիա)
Մինչև 76 կգ
-
Նադիա Սոկոլովսկա (Ուկրաինա)
-
Դիանա Տիտովա (Ռուսաստան)
-
Էլմիրա Յասին (Թուրքիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0