Եվս հինգ ֆուտբոլիստ միացան Հայաստանի ազգային հավաքականին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 7-ին Եղիշե Մելիքյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց երկրորդ մարզումն՝ պատրաստվելով 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղերին՝ Հունգարիայի (հոկտեմբերի 11-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 14-ին) դեմ:
Այսօր ազգային թիմին միացան ևս հինգ ֆուտբոլիստ՝ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Գրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Տիկնիզյանը։ Նրանք բոլորը մասնակցեցին լիարժեք մարզմանը, որը կայացավ Երևանի Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը գրեթե ամբողջ կազմով շարունակում է պատրաստվել վճռորոշ խաղերին։ Միակ բացակայողը մնում է արգենտինական «Բելգրանոյի» ավագ Լուկաս Սելարայանը, որը թիմին կմիանա հոկտեմբերի 10-ին՝ արդեն Բուդապեշտում։
Միևնույն ժամանակ, հավաքականը կորուստ ունեցավ․ վնասվածքի պատճառով թիմը լքեց վինգեր Էդգար Սևիկյանը, ով չի կարող օգնել թիմին առաջիկա հանդիպումներում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0