SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էրիկ Ռուշանյանը տպավորիչ նокаուտով հաղթեց Սերգեյ Կոլոտյուկին Babilon MMA 55-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Էրիկ Ռուշանյանը տպավորիչ նокаուտով հաղթեց Սերգեյ Կոլոտյուկին Babilon MMA 55-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
MMA 💬 Comment

Հայ MMA մարտիկ Էրիկ Ռուշանյանը (3-0) փայլուն հաղթանակ է տարել Լեհաստանի Ռադոմ քաղաքում կայացած Babilon MMA 55 մրցաշարում։ Երկրորդ ռաունդում նա գեղեցիկ նոկաուտով պարտության մատնեց մինչ այդ անպարտ լեհ մարտիկ Սերգեյ Կոլոտյուկին (4-1)  շարունակելով իր հաղթական շարքերը։

Մրտաչից անմիջապես հետո Ռուշանյանին առաջիններից մեկը շնորհավորեց նրա սպարինգ-գործընկեր, UFC-ի աստղ Մատեուշ Գամրոտը՝ գրելով․
«Ապագա չեմպիոնը։ Շնորհավորում եմ!»

Մենամարտից հետո Էրիկը կիսվեց իր զգացմունքներով ու ծրագրերով․
«Շնորհակալ եմ Աստծուն և իմ թիմին։ Ցանկանում եմ նվաճել Babilon MMA-ի գոտին և հանդես գալ UFC-ում»։

21-ամյա Ռուշանյանի համար սա արդեն չորրորդ հաղթանակն է Babilon MMA հարթակում, ներառյալ երկու հաջողություն սիրողական MMA-ում։ Հայ տաղանդը վստահությամբ առաջ է շարժվում նոր բարձունքների և գրավում ավելի մեծ ուշադրություն եվրոպական MMA-ում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։